Առեղծվածային հիվանդության արդյունքում հնդկական Մուզեֆարպուր քաղաքի 19-ամյա բնակչի որովայնն այտուցվել է և հասել անոմալ չափերի, գրում է Daily Mail-ը:

Սուջիթ Կումարն առաջին անգամ բողոքել է որովայնի ցավից յոթ տարեկան հասակում: Երեխային բազմիցս հետազոտել են, սակայն բժիշկներն այդպես էլ չեն կարողացել որոշել ցավի պատճառը: Երիտասարդի խոսքերով, տարեցտարի նրա որովայնն ավելի ու ավելի է այտուցվում, բայց բժիշկները դժվարանում են որևէ կոնկրետ հիվանդություն նշել:

Բացի անոմալ այտուցվածությունից, Սուջիթի մոտ որևէ այլ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել: Երիտասարդը պետք է էնդոսկոպիայի ենթարկվի, բայց նրա ընտանիքը գումար չունի Դելի գնալու համար. այդ ընթացակարգը հնարավոր է իրականացնել միայն երկրի մայրաքաղաքում:

Սուջիթի հիվանդությունը լրջորեն բարդացնում է նրա կյանքը: Երիտասարդը չի կարողանում սպորտով զբաղվել, հասակակիցները մշտապես ծաղրում են նրան: Սակայն տղան չի ընկճվել և նույնիսկ կարողացել է աշխատանքի տեղավորվել որպես մեխանիկ: Նա պատմել է, որ շատ է սիրում աշխատանքի գնալ, այնտեղ նրան հարգում են պրոֆեսիոնալիզմի համար և չեն ծաղրում արտաքինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել