Ս.թ.օգոստոսի 8-ին Բերձոր քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Ս. Ա-ն դիմել է Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Բերձոր քաղաքի «Բերք» ՍՊԸ սուպերմարկետի հարակից տարածքից ՀՀ Տավուշի մարզի բնակիչ, 1997թ.ծնված Մ. Ք-ն առևանգել է իր քրոջը՝ Շուշիի շրջանի բնակչուհի, 2001թ.ծնված Օ. Ա-ին:

ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները՝ ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Վայքի և ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ժամը 18:20-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կիլոմետրին հայտնաբերել և ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին են բերման ենթարկել Օ.Ա-ին, Մ. Ք-ին և ՀՀ Տաուշի մարզի բնակիչ, 1993թ.ծնված Կ. Գ-ին, վերջինիս վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել