Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, թե ում են ավելի հաճախ կծում մոծակները՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Մասնագետների կարծիքով՝ ամենագրավիչ «զոհերը» ունիվերսալ դոնորներն են՝ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ. ուսումնասիրության համաձայն՝ նրանց կրկնակի ավելի հաճախ են կծում, քան երկրորդ խմբի ներկայացուցիչներին:

Նաև մոծակների «համային նախապատվությունների» վրա ազդում են մարմնի ջերմաստիճանը, սուր հոտերը, օրինակ, քրտինքի հոտը եւ արյան ակտիվ շրջանառությունը: Բացի այդ, նյութափոխանակության բարձր մակարդակի դեպքում մարդն ավելի շատ ածխաթթու գազ է արտազատում, որով մոծակները որոշում են սննդի աղբյուրը:

«Ուստի ավելի հավանական է, որ մոծակը կկծի մեծահասակ մարդուն, այլ ոչ թե երեխայի, հղի կանանց, մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեցող մարդկանց, ինչպես նաև այն մարդկանց, որոնք զբաղված են ֆիզիկական աշխատանքով»,-ասված է հրապարակման մեջ: Ինչպես նշում են հետազոտողները, մոծակների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն առաջվա պես մնում են ուլտրաձայնային սարքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել