Tert.am-ը գրում է.

Project LA-ը ներկայացրել է նոր երգ՝ «Պատահական անցորդին»՝ Եղիշե Չարենցի բանաստեղծության հիման վրա։ Այն կատարում է Գոռ Սուջյանը։ Երգն առաջին անգամ հնչել է Project LA-ի երևանյան համերգի ժամանակ։ Երգչի համերգային կատարումն էլ այսօր ներկայացվել է լսարանի դատին։
Project LA անունը հայկական երաժշտության մեջ առաջին անգամ հնչեց 4 տարի առաջ, երբ Գոռ Սուջյանը ներկայացավ նոր նախագծի շրջանակում: Ավելի ուշ բոլորն իմացան, որ LA հապավումը երգերի հեղինակի՝ Լևոն Արևշատյանի անվան տառերն է միավորում: 
«Սկզբում չէի մտածում նույնիսկ մոտենալ հայ դասականների գործերին, որովհետև դա մեծ պատասխանատվություն է, սակայն առաջին գործերից հետո հասկացա, որ նախագծի համար մի հետաքրքիր նպատակ է ձևավորվում՝ նոր սերունդը հաղորդակից է դառնում մշակութային այն ժառանգությանը, պոեզիային, որն ունենք, ինչը շատ հետաքրքրեց բոլորիս: Շատ ենք ուրախանում, երբ տեսնում ենք, թե հատկապես երիտասարդներն ինչպես են հաղորդակից լինում այդ ստեղծագործությոններին մեր երգերի միջոցով»,- ավելի վաղ պատմել է Լևոն Արևշատյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել