Ermenihaber.am-ը գրում է.

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ծոցի երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտություն մասին:  Այդ համատեքստում Կացը օրինակ է բերել Թուրքիայի և Էրդողանի հետ ունեցած հարաբերությունները։

Կացն ընդգծել է, որ չնայած Իսրայելի և Թուրքիայի միջև առկա իրական թշնամանքին՝ երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները շարունակվում են։ 

Իսրայել Կացը մասնավորապես նշել է. «Ոչ մենք ենք Էրդողանին սիրում, ոչ էլ Էրդողանը մեզ։ Ծոցի մյուս երկրներն էլ չեն սիրում նրան»։

Ըստ Իսրայելի արտգործնախարարի՝ Սիրիական ճգնաժամից հետո,  Իսրայելում գտնվող Հայֆայի օդանավակայանն ավելի նախընտրելի է դարձել Թուրքիայից Ծոցի երկրների հետ առևտուր իրականացնողների համար, որոնց թվում են նաև Էրդողանի ընտանիքից որոշ անդամներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել