«Գահերի խաղը» հեռուստասերիալի (2011-2019թթ.) սցենարիստներ Դևիդ Բենիոֆը և Դենիել Ուայսը ֆիլմերի և հեռուստաշոուների նկարահանման երկարամյա պարտավորագիր են կնքել Netflix սթրիմինգային ծառայության հետ: Ինչպես օգոստոսի 7-ին հայտնել է The Hollywood Reporter-ը, պարտավորագրի գումարը կազմում է 200 մլն դոլար՝ տեղեկացնում է TASS-ը: «Մենք HBO հեռուստաալիքի հետ աշխատել ենք 10 տարի և մեր երախտագիտությունն ենք հայտնում այդ հեռուստաալիքի բոլոր աշխատակիցներին, որոնց շնորհիվ մենք միշտ մեզ զգացել ենք ինչպես տանը:

Մենք մի քանի ամիս ժամեր շարունակ զրուցել ենք Սինդի Հոլենդի և Փիթեր Ֆրիդլենդերի (Netflix-ի փոխնախագահների), ինչպես նաև Թեդ Սարանդոսի (ծառայության գլխավոր ֆինանսական տնօրեն) և Սքոթ Սթուբերի (պրոդյուսեր) հետ: Մենք նրանց հետ նույն հատվածներն ենք հիշում 1980-ական թվականների ֆիլմերից, մենք հավանում ենք միևնույն գրքերը»,-հանդեսը մեջբերում է անում Բենիոֆի և Ուայսի համատեղ հայտարարությունից: Նրանք Netflix-ը համարել են նմանը չունեցող ձեռնարկություն: Հանդեսի տվյալներով՝ սցենարիստների հետ պարտավորագրի համար մրցակցային պայքարում սթրիմինգային ծառայությունը հաղթել է The Walt Disney Company-ին և Amazon-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել