Հունգարիայում Coca-Cola-ն նոր շշեր է ներկայացնում, որոնց վրա պատկերված են միասեռ համբուրվողներ՝ կոլայի շիշը ձեռքին: Չնայած հունգարական իշխանությունների ու կոնսերվատիվ ակտիվիստների վատ արձագանքներին, ընկերությունը չի պատրաստվում դրանից հրաժարվել:
Fidesz կուսակցության պատգամավորը ասել է, որ կարող են արգելել Love is Love-ի արտադրանքը, որը Կոլան է արտադրում, սակայն ընկերությունը այս ամենից հետո էլ դեռ շարունակում է դրանց արտադրությունը:
Կոլան ներկայացրել է Սերը սեր է նոր հավաքածուն Sziget տոնախմբությունից առաջ, որը այս շաբաթ պետք է սկսվեր Բուդապեշտում:
Տեղի ԶԼՄ-ների հավաստմամբ, այդ գովազդները կարող են տեսնել երկրի ցանկացած վայրում:
Հարցումները ցույց են տվել, որ հունգարացիները աջագցում են միասեռականներին: 2017 թվականին այստեղ հարցում է կատարվել, որի արդյունքում բնակիչների 60% կարծում է, որ միասեռականները, լեսբիները, բիսեքսուալները, տրանսերը ու ինտերսեքսուալները հավասար իրավունք ունեն, չնայած իրենց սեքսուալ ուղվածությանը:
Ներկայումս երկիրը ընդունում է միասեռականների կապը, սակայն Ֆիդես կուսակցությունն ու դրա առաջնորդը, հունգարիայի փոխվարչապետ Վիկտոր Օրբանը, դեմ են միասեռականների ամուսնությանը:
Sziget ֆեստիվալը ամենամյա տոնախմբություն է, որը մեկ շաբաթ շարունակ տեղի է ունենում: Այնտեղ հանդես են գալիս մի շարք երաժշտական խմբեր և ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ ոչ ոք չի կարող մյուսին մեղադրել սեռական կամ կրոնական ուղվածության համար: