Armenpress.am-ը գրում է.

Վրաստանը չի համակերպվի 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքների հետ, ձգտելու Է խաղաղ ճանապարհով հասնել տարածքային ամբողջականության վերականգնմանը: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտարարել Է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Շարունակվող բռնազավթմանը մեր պատասխանը հստակ Է. մենք չ՛ենք համակերպվի: Մենք չենք համակերպվի Գալիում եւ Ախալգորիում վրացիների իրավունքների ոտնահարման հետ: Մենք չենք հաշտվի մեր քաղաքացիների՝ աբխազների եւ օսերի իրավունքների, նրանց լեզուների եւ ինքնատիպության սահմանափակման հետ»,-ասված Է Զուրաբիշվիլիի՝ օգոստոսի 8-ին տարածված հայտարարության մեջ, որը նա արել Է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի սկսվելու 11-րդ տարելիցի կապակցությամբ: Նախագահը նշել Է, որ Վրաստանի պատասխանը պետք Է դառնա պետության քաղաքական ու տնտեսական կայունությունը: «Ճիշտ այնպես, ինչպես որ մենք 2005 թվականին կարողացանք ռուսական բազաները դուրս բերել Վրաստանի տարածքից, մենք կկարողանանք խաղաղ ճանապարհով վերջ դնել բռնազավթմանը եւ ստեղծել նոր հարաբերություններ:

Գերմանիայի օրինակը մեզ ցույց Է տալիս, որ հավերժական ոչինչ չկա. անհուսության նկատմամբ հաղթանակը միշտ հնարավոր Է: Հակամարտության կարգավորումը ինչպես մեր, այնպես Էլ նրանց գերակայությունն Է»,-հայտարարել Է Զուրաբիշվիլին, նշելով, որ թույլ չի տա նոր սպառնալիքներ ստեղծել վրացական պետության համար: Իր հերթին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել Է, որ 2008 թվականի օգոստոսյան զինված հակամարտությունը դարձավ երկրի նախկին իշխանություննների սխալների արդյունքը: «Անտարակույս, նախկին իշխանությունների մեծ սխալն այն Էր, որ ճիշտ շեշտադրումներ չԷին արվում»,-լրագրողներին ասել Է Բախտաձեն՝ օգոստոսի 8-ին Թբիլիսիի գերեզմանատուն կատարած այցելության ժամանակ, որտեղ հողին են հանձնվել 2008 թվականի օգոստոսին զոհված վրացի զինծառայողները: Վրաստանի վարչապետը նշել Է, որ երկրի այն ժամանակվա կառավարությունն իր քաղաքականությամբ հնարավոր դարձրեց «բռնազավթման պլանի իրականացումը»: Պաշտոնական տվյալների համաձայն, 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում վրացական կողմից զոհվել Է 408 մարդ, այդ թվում՝ 170 զինծառայող, ՆԳ նախարարության 14 աշխատակից եւ 224՝ քաղաքացիական անձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել