Երբ դու տարիներ շարունակ պայմաններ ես ստեղծում, որ ժողովուրդը հասարակություն չդառնա, որ աղքատության փակ ցիկլից մարդիկ փաստացիորեն չկարողանան դուրս գալ, որ կենցաղային խնդիրները մարդկային արժանիքները ոչնչացնեն, որ կոմֆորմիզմի թույնը սպանի մարդու մտածելու, խիզախ քայլեր անելու, սեփական կյանքը փոխելու ունակությունը, վերջում պետք է ստանաս այնպիսի վիճակ, երբ մարդն ամեն քայլի կարող է գնալ իրավիճակ փոխելու համար... Ոչ թե հանուն նորի, այլ ընդդեմ հնի... Ու զոմբիացումը դա այդ խոստումը իրենց տվողին հավատալը, նրա հետևից գնալը չի, այլ տարիների ընթացքում մարդկանց կամքի ու մտածելու ունակության ոչնչացումն է, կեղծ բարոյագիտության ներդրումը ու քարոզչական կեղծ թեզերի շրջանառությունը...
Մարդիկ մի օրում չի, որ զոմբի դարձան...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: