ԿԱՐԵՎՈՐ !!!
ԽՆԴՐՈւՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ.
Ես բացառիկորեն եզակի դեպքերում եմ միայն ֆեյսբուքյան ընկերներիս խնդրում տարածել իմ նյութերը: Սա հենց այդ դեպքերից մեկն է:
Արագիլն ինձ համար Հայաստանի էկոհամակարգի կարևորագույն բաղադրիչ է, ազգային խորհրդանիշ և Արարատյան դաշտի վաղնջական բնակիչ: Հայաստանի իսկական սիմվոլը ոչ թե նուռն է, որ ազգային խորհրդանիշ է դարձել նաև Ադրբեջանի և Իսրայելի համար, այլ հենց արագիլը:
Բնության հանդեպ արդեն մի քանի տարի գործվող հանցագործությունների արդյունքում, որոնք Արարտյան դաշտում իրենց գագաթնակետին հասան այս տարի` հայկական արագիլը ոչնչացման եզրին է հայտնվել:
Համաձայն ՀՀ կառավարուփյան եզրակացության` ձկնաբուծարան[ներ]ի գործունեության արդյունքում այս եզակի թռչունն աղետի է մատնվել: Չնայած դրան` քրեական գործ չկա, որևէ ձկնաբուծարան անմիջապես փակված չէ` մինչ հետաքննության ավարտը, ինչպես դա կաներ յուրաքանչյուր իր երկիրը սիրող կառավարություն:
Պետության մասնակցությունը փրկության գործին մինիմալ է: Ըստ բնապահպանների` առավել մեծ մասնակցության հույսեր դեռևս կան:
Արագիլներին աղետից փրկելուն նպաստելու առաքելություն ստանձնել եմ` գիտակցելով խնդրի կարևորությունը և ականատես լինելով բնապահպանների ու տեղի որոշ բնակիչների նվիրական, ու հուսահատ ջանքերին:
Երեկ փրկարարական աշխատանքների համակարգող Կարեն Աղաբաբյանի հետ այցելել եմ Արարատի մարզ: Այն ինչ տեսանք` իրոք որ ողբերգություն է:
Ակնկալում ենք կամավորների և արտասահմանից օգնելու ցանկություն ունեցողների լուրջ և ծավալուն արձագանք:
Յուրաքանչյուր օր ավելի է մոտեցնում Հայաստանի արագիլների անխուսափելի կորուստը:
Մեզ հետ կարելի է կապվել կամ իմ և իմ էջի միջոցով, կա´մ այցելելով Կարեն Աղաբաբյանի`Armenian Birdwatching Association ֆեյսբուքյան էջ:
Արագ արձագանք ենք ակնկալում հատկապես ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից:
Շնորհակալություն:
Կից նյութը կարող եք դիտել այստեղ։