Aysor.am-ը գրում է.

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարությանը պաշտոնական Բաքվի արձագանքին ՀՀ ԱԳՆ-ն պատասխանը ոչ միայն չի չեզոքացնում այս հայտարարությունից առաջացած մարտահրավերներն, այլև ավելի մեծ շփոթ է առաջացնում, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:

«Դժվար է պատկերացնել «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության բովանդակության այլ ընկալում, բացի այն, ինչ ասվում է բառացիորեն: Ինչ վերաբերում է համատեքստին, ապա հայտարարության տեքստում ևս նշվում է, որ դա ասվել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համահայկական օրակարգի առաջմղման համատեքստում: Արդյունքում, ԱԳՆ-ն, եթե անգամ փորձում է, չի չեզոքացնում Փաշինյանի հայտարարության առաջացրած մարտահրավերները», - նշում է Հասմիկ Վարդանյանն՝ ավելացնելով, որ ԱԳՆ-ի կողմից Փաշինյանի հայտարարության համատեքստի փոփոխությունը, հայտարարության ներկայացումը որպես  բացառապես ներքին, հայկական լսարանին ուղղված, որևէ կերպ չի «փրկում» իրավիճակը:

Փորձագետի կարծիքով՝ ԱԳՆ-ի պատասխանն ավելի է խորացրել Փաշինյանի հայտարարության արդյունքում ստեղծված շփոթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել