Armeniasputnik.am-ը գրում է.

Զրույցի ժամանակ քննարկվել է նաև ուկրաինացի կալանավորներին վերադարձնելու հարցը։

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Ինչպես հայտնում էՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է անձամբ Ուկրաինայի նախագահը։

Նրանք, մասնավորապես, խոսել են նախօրեին Դոնբասում չորս ուկրաինացի զինվորականների մահվան մասին։

«Այսօր առավոտյան այդ առիթով ես զրուցել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրան շտապ զանգահարեցի և ասացի, որ դա (գնդակոծությունը) մեզ խաղաղություն հաստատելուն չի մոտեցնում և շատ եմ խնդրում ազդել այն կողմի վրա, որպեսզի նրանք դադարեն սպանել մեր մարդկանց»,–հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև ականազերծման աշխատանքները շարունակելու, Լուգանսկայա ավանում կամրջի շինարարության ժամկետը կրճատելու, ինչպես նաև ուկրաինացի կալանավորներին վերադարձնելու հարցերը։

Նշենք, որ սա Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների առաջին հեռախոսազրույցը չէ։

Պուտինը հեռախոսով շփվել է Զելենսկու հետ

Հուլիսի 11-ին Պուտինն ու Զելենսկին հեռախոսով բանակցություններ են վարել Կիևի նախաձեռնության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել Դոնբասում տիրող իրավիճակը։ Զելենսկին հայտարարել է, որ զրույցի հիմնական թեման «ուկրաինացի նավաստիներին ազատելն» էր։

Զանգը տեղի է ունեցել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի ժամանակների բարձրաստիճան պաշտոնյաներին լյուստրացիայի ենթարկելու պահանջի հետ կապված՝ Զելենսկու աղմկահարույց հայտարարությունից հետո։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել