Aysor.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթերի մասին է խոսել Ազգային անվտնագության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, երբ Արցախում երեկ հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։

Հիշեցնենք՝ Վանեցյանը, հայտարարել էր. «Փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական քննություն Ազգային անվտանգության ծառայությունում, փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը»։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Օրբելյանն ասաց, որ Մարտի 1-ի քրեական գործն ընդհանուր առմամբ շուրջ 600 հատոր է և իրենք դիմել են ՀՔԾ-ին, որպեսզի դրանք տրամադրի պաշտպանական կողմին՝ ծանոթանալու համար։

«Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների քրեական գործն ընդհանուր Մարտի 1-ի քրեական գործից առանձնացված է։ Մենք դիմել ենք ՀՔԾ-ին, որպեսզի մեզ տրամադրվեն ամբողջ նյութերը, քանի որ մինչև հիմա հնարավորություն չենք ստացել ընդհանրապես ծանոթանալ դրանց։ ՀՔԾ-ն մեզ մերժել է տրամադրել ու այժմ բողոքարկում ենք ՀՔԾ-ի այդ որոշումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել