Բնությունը երբեմն անակնկալներ է մատուցում մարդուն, քանդելով նրա գլխում եղած կարծրատիպերը: Այսպիսով, մենք սովոր ենք, որ սկյուռիկները մեղմ և հաճելի արարածներ են, իսկ օձերը  հակառակը` չար ու ագրեսիվ, կայծակնային ռեակցիայով կենդանիներ: Տեսանյութը, որը դիտվել է ավելի քան  45 հազար անգամ, հակառակն է ապացուցում, հաղորդում է Huffington Post-ը: Հայտնի չէ, թե ով է նկարահանել տեսաերիզը, սակայն պարզ է, որ դրա հեղինակը հումանիստ չէ: Դատելով տեսանյութի վրայի մակագրությունից, այն նկարվել է ամերիկյան Արիզոնա նահանգում: Օպերատորը նկարահանել է տան արևոտ պատշգամբը, որտեղ կա ծղոտե սեղան և աթոռ, որի թիկնակին օձ է հանգստանում: Ի դեպ այս ամենը ոչ մի սարսափ չի առաջացնում նկարահանողների մոտ, մի գուցե նրանք սովոր են նման հարևանների: Ինչ չի կարելի ասել կողքով վազող սկյուռիկի մասին: Տեսնելով սողունին, սկյուռիկը սկսում է հեռվից մոտենալ, հետո բարձրանում է աթոռին  ու հարձակվում օձի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել