Panorama.am-ը գրում է.

Կալանավորված Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ահազանգում են՝ դատական համակարգում  պատային իրավիճակ է, քրեական գործում որևէ զարգացում չկա։

Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը մանրամասնեց`  ստեղծվել է մի իրավիճակ, երբ  ՀՀ երկրորդ նախագահը գտնվում է անազատության մեջ, սակայն այդ գործընթացը չի վերահսկվում որևէ դատավորի կողմից։

«Չկա որևէ դատարան, որ կարող է ազատելու, չազատելու, այլընտրանքային խափանման որևէ միջոց ընտրելու վերաբերյալ որոշում ընդունել։ Ավելին, վերաքննիչ դատարանի որոշումից հետո մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ գործը նոր է ուղարկված դատարան, ու դատարանը 15 օրվա ընթացքում պետք է որոշում կայացներ դատաքննության նշանակման, գործը կարճելու կամ կասեցնելու վերաբերյալ, սակայն մինչ այժմ մենք չունենք այդ որոշումը։ Արդեն մեկ ու կես ամիս է, որ գործով որևէ զարգացում, որևէ պրոցես տեղի չի ունենում, ինչն ակնհայտորեն և Սահմանադրությամբ,  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի քաղաքական ու քաղաքացիական իրավունքների հանրային դաշնագրով նախատեսված իրավունքների կոպիտ խախտում է»,-ասաց Օրբելյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել