Արդեն անցյալում են ամառվա երկու ամենաշոգ ամիսները, և մենք ունենք վատ նորություն. Ալյասկայի ջրերում այլևս սառույց չկա։

Մշտապես հալչող Արկտիկայում՝ մասնավորապես Ալյասկայի ափերում, սառույցը հալչում էր նախկինում ևս, սակայն դա երբեք տեղի չի ունեցել ամառվա երկու ամիսների ընթացքում։

Հիմնական խնդիրն այն է, որ Ալյասկան շրջապատող ծովային սառույցի մեծ մասը բավականին «երիտասարդ╗ է, քանի որ բազմամյա ծովային սառույցները արդեն իսկ հալչել են օդի ու օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով։ «Երիտասարդ» սառույցները առավել դիմացկուն են եղանակային պայմանների նկատմամբ։

Այս սառույցների հալչումը կլիմայական փոփոխությունների ամենավառ օրինակն է հանդիսանում։ Օդի ջերմաստիճանը ներկայումս ավելի քան երկու անգամ ավելի բարձր է՝ համեմատած միջին գլոբալ ջերմաստիճանի. այս երևույթը հայտնի է «Արկտիկական ուժգնացում» անունով։ Երբ լույսը կլանող ծովային սառույցն անհետանում է, խավար օվկիանոսը ինքն է կլանում արևային էներգիան, այլ չի անդրադարձնում այն։ Վերջիվերջո, այդ ջերմությունը «խառնվում է» մյուս ջրերի հետ ևս՝ դրանք ևս տաքացնելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել