23-ամյա Ջեմա Դաունի ոտքը նորաձեւ կոշիկի՝ պլատֆորմի վրա էսպադրիլների պատճառով, կարող էին անդամահատել:

Կոշիկը ոտքը հարել է կրունկից մի փոքր վերեւ, եւ ոչ մեծ բշտիկը վերածվել է այտուցի, որը տարածվել է կոճի վրա: Աղջիկը բժիշկներին է դիմել, սակայն նրանք աղջկա վիճակն անհանգստացնող չեն համարել: Մինչդեռ հաջորդ օրը նրա մոտ փսխում է սկսվել, տախիկարդիա, իսկ ոտքի մաշկը ստացել է կապտավուն երանգ:

Հիվանդանոցում սեպսիս են ախտորոշել, ընդ որում՝ բժիշկները նախազգուշացրել են, որ եթե բորբոքային պրոցեսը շարունակվեր տարածվել, ստիպված կլինեին նրա ոտքն անդամահատել: Բժիշկների գնահատմամբ լիովին առողջանալու համար Ջեման պետք է բուժվի առնվազն 3 ամիս:

Ջեման հույս ունի, որ իր պատմությունն աղջիկների համար ուսուցողական կլինի եւ նրանք համանման իրավիճակում ժամանակին կդիմեն բժշկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել