Աքրա քաղաքում 96-ամյա տղամարդն ամուսնացել է 93-ամյա կնոջ հետ, հաղորդում է Starr Fm Online-ը։

Ջեյմ Կ․ Անդորֆալը և նրա հարսանցուն՝ Մարգարեթ Մանուելը, ծանոթացել են 1960-ականներին։ Նրանք ավելի քան 50 տարի միասին են ապրել և 9 երեխայի դաստիարակել, սակայն միայն այժմ են որոշել գրանցել ամուսնությունը։

Արարողությունը տեղի է ունեցել Գանայում հայտնի տաճարներից մեկում։ Ե՛վ հարսնացուն, և՛ փեսացուն ճերմակ հագուստներով էին։

Image result for James K. Andorful Margaret Manuel

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել