Bloomberg-ի վերլուծաբանները ուսումնասիրել են 57 երկրների քաղաքացիների ձգտումն անբարոյական կյանք վարելու: Դրա վրա հիմնվելով՝ պետությունները դասավորվել են անբարոյականության աստիճանով: Ամենից անբարոյական ճանաչվել է Չեխիան: Հայաստանը նույնպես առավել անբարոյական երկրների թվում է՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: FINMARKET.RU-ի փոխանցմամբ՝ վարկանիշը կազմվել է՝ հաշվի առնելով 4 հիմնական փոփոխականներ. պետության յուրաքանչյուր հասուն բնակչի կողմից օգտագործվող ալկոհոլի, ծխախոտի քանակը, թմրանյութերի տարածվածությունը և ՀՆԱ-ի համեմատությամբ մոլախաղերում կորցրած գումարները: «Անբարոյական» երկրների տասնյակը ղեկավարում է Չեխիան, երկրորդ տեղում է Սլովենիան, ապա՝ Ավստրալիան: Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հայաստանը, նրան հաջորդում են Բուլղարիան, Իսպանիան, Բոսնիան, Ռուսաստանը, Բելառուսը և Հունաստանը: Աշխարհի ամենաբարոյական երկիրը Զամբիան է: Մի փոքր ավելի պակաս բարոյական են Սալվադորը, Բոլիվիան, Գվատեմալան, Վենեսուելան, Թայլանդը, Մեքսիկան, Կոլումբիան, Թուրքիան և Էկվադորը:




