Երեւանի փողոցներում թեքահարթակների կառուցումն առաջին անգամ կատարվելու է պետական միջոցներով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Յուրաքանչյուր թեքահարթակի կառուցումը համայնքային բյուջեին կարժենա 200 000 դրամ:
Ծրագիրն ամբողջությամբ գնահատվել է 20 000 000 դրամ, որի շրջանակներում նախատեսվում է 100 թեքահարթակի կառուցում:
Թեքահարթակները կառուցվելու են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների, 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի եւ մայրաքաղաքի այն 45 դպրոցների մուտքերի մոտ, որտեղ իրականացվում է ներառական կրթություն: Մայրաքաղաքի իշխանությունները տեղեկացնում են նաեւ, որ շինարարության ընթացքում պահպանվելու է թեքահարթակի 8-10 տոկոս թեքությունը, որը պարտադիր չափորոշիչ է:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/84864
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



