Tert.am-ը գրում է.

Թուրքիան ու Ռուսաստանը, բազմաթիվ ոլորտներում սերտ համագործակցելով, մեծ առաջընթացի են հասել սիրիական խնդրի կարգավորման հարցում և կանխել են Իդլիբում մարդասիրական աղետը: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ռուսաստանի հետ մենք սկսած Սիրիայից, վերջացրած էներգետիկ հարցերից մինչև զբոսաշրջություն գտնվում ենք մտերիմ հարաբերությունների մեջ: Տարեվերջին կավարտենք «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, որով ռուսական գազը կհասցվի Եվրոպա: Ռուսաստանի հետ միասին մենք զգալի առաջընթացի ենք հասել Սիրիայում, կանխել ենք Իդլիբում մեծ ողբերգությունը»,- ասել է Էրդողանն Անկարայում թուրք դեսպանների հետ հանդիպմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել