Aysor.am-ը գրում է.

Իրավիճակը նորմալ է, թյուրիմացություն էր եղել, որը վերացել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պոբեդա» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալեքսանյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները։

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել,թե «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել էր, որ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ:

Հարցին՝ ինչի՞ հետ էին կապված առաջացած թյուրիմացություններն, Ալեքսանյանը պատասխանեց, որ աշխատանքային գործընթաց է և այժմ կարևորը խնդրի լուծման դրական ընթացքն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել