Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին եւ նրա հայրը համաձայնվել են 15 միլիոն եվրո վճարել հարկերից խուսափելու վերաբերյալ դատական գործը կասեցնելու համար: Մեսսին մեղադրվում է 2007-2009 թվականների ընթացքում հարկերից խուսափելու մեջ: Նա իսպանական բյուջեին 4 միլիոն եվրո է պարտք: Դատական առաջին նիստը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 17-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել