168.am-ը գրում է.

3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Կվարելի քաղաքում: Այդ մասին Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:55-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 5 կմ խորության վրա: Ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել, հաղորդել է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել