Մեքսիկայի Օախակա նահանգի 100-ամյա բնակչուհին դպրոցում ստացել է ավարտական վկայագիրը:

Vesti.ru-ի փոխանցմամբ, Մանուելա Էրնանդես Վելասկեսը նշել է, որ չնայած դժվարություններին, ուսում ստանալը իրեն շատ է դուր եկել: Թոշակառուն խնդիրներ է ունեցել հատկապես ընթերցանության դասաժամերի ընթացքում, քանի որ ունի վատ տեսողություն:

Տարեց կինը նշել է, որ ինքը դեռ փոքր տարիքում է ընդհատել ուսումը, քանի որ իր ծնողները տնային տնտեսությունում իր օգնության կարիքն են ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել