Factor.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցում է Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությանը: Նախատեսվում է վարչապետի ելույթը:

«Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում սպասվում է շատ կարևոր իրադարձություն` տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացման արարողությունը: Ես, իհարկե, ներկա կգտնվեմ և կմասնակցեմ այդ արարողությանը: Այդ օրերին Ստեփանակերտում հավաքվելու են Սփյուռքի, Արցախի և Հայաստանի բազմաթիվ ներկայացուցիչներ: Կարծում եմ՝ շատ լավ առիթ կլինի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոսել մեր ազգային օրակարգի մասին, Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնության այս բացառիկ հնարավորության մասին և ազգային օրակարգի հարցերի լուծման ճանապարհային քարտեզի մասին: Անդրադարձ կկատարվի արցախյան, հայաստանյան, ինչպես նաև սփյուռքի հարցերին, բայց թիվ մեկ նպատակը կլինի մեր համազգային օրակարգի հարցերի քննարկումը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր Նիկոլ Փաշինյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել