Շաբաթ օրը մի քանի տղամարդիկ իրենց կիսամերկ մարմիններն են ցուցադրել Ամստերդամի կարմիր լապտերների թաղամասի հասարակաց տան պատուհաններին, որտեղ սովորաբար կանայք և տրանսգենդերներն են սեռական ծառայություններով վաստակում՝ հայտնում է DW- ն:

Բողոքի ակցիան Եվրոպայի առավել ազատական զբոսաշրջային վայրում հավասար իրավունքների համար կոչի մի մասն է:

Սեքս ծառայության ներկայացուցիչները սովորաբար սենյակ են վարձում Դե Վալենի շրջանում և օգտագործում են մոտ 300 պատուհաններից մեկը՝ իրենց ծառայությունները գովազդելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ Նիդեռլանդներում տղամարդիկ կազմում են մոտ 25,000 սեքս ծառայության ներկայացուցիչների 5% -ը, նրանք հազվադեպ են պատուհաններում երևում:

Ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ արական սեռի ներկայացուցիչներին նույնպես անհրաժեշտ են անվտանգ աշխատատեղեր՝ նշելով, որ իրենց տղամարդկանցից շատերը ենթարկվում են բռնության և շահագործման: Կազմակերպիչները հայտարարել են որ ակցիային մասնակցող տղամարդիկ մոդելներ են և ծառայություններ չեն մատուցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել