Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանից Վրաստան միջազգային այցելությունների թվաքանակը 2019 թվականի հուլիսին կրճատվել Է 6,4 տոկոսով: Այդ մասին հայտարարել Է երկրի Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվիրիկաշվիլին՝ ներկայացնելով վերջին վիճակագրական տվյալները, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Կվիրիկաշվիլիի խոսքով՝ եթե 2018 թվականի հուլիսին Ռուսաստանից Վրաստան իրականացվել Է ավելի քան 169,8 հազար այցելություն, ապա ընթացիկ տարում այս թիվը նվազել Է մինչեւ մոտավորապես 159 հազար: 
Կվիրիկաշվիլին նաեւ նշել Է, որ այցելուների թվաքանակը, որոնք հուլիսին Վրաստան են ժամանել օդային ճանապարհով, կրճատվել Է 48,8 տոկոսով, իսկ ցամաքային ճանապարհով աճել Է 7 տոկոսով:
«Չնայած ստեղծված իրադրությանը, պարզ Է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Վրաստան այցելելու ցանկություն ունեն: Մենք սպասում Էինք, որ հուլիսը ռեկորդային կլինի, եւ տուրիստական հոսքը կաճի, սակայն, մեզանից անկախ պատճառներով նման բան տեղի չունեցավ: Մենք ջանացել ենք այս վնասը հասցնել նվազագույնի եւ պահպանում ենք դրական տեմպը»,-հայտարարել Է Վրաստանի զբոսաշրջության վարչակազմի ղեկավարը: 
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանից Վրաստան իրականացվել Է ավելի քան 850,6 հազար այցելություն, ինչը 22,1 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ, հաղորդել Է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել