Armdaily.am-ը գրում է.
Երկու օր առաջ ПАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։ Ավտոբուսի ուղևորները եղել են Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը:
ArmDaily.am-ի հետ զրույցում համայնքապետ Ահարոն Սահակյանը նշեց, որ այժմ բոլորի վիճակը նորմալ է: Հարցին՝ ավտոբուսն է անսարք եղե՞լ, թե՝ վարորդն անփորձ, Սահակյանը պատասխանեց.«Վարորդին ես ճանաչում եմ, նա անփորձ չէ: Իսկ ավտոբուսի անսարքության մասին ես չեմ կարող հիմա մեկնաբանություն տալ, քանի որ քննություն է ընթանում»:
Նշենք, որ տվյալ ավտոբուսը վարձակալած է եղել:
Նյութի աղբյուր՝ https://armdaily.am/?p=58669&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել