Օգոստոսի 4-ին, ժամը 13:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի 7-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է տան տանիք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, մարվել՝ 14:40-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել