Ստոկհոլմի շրջանային դատարանը ազատ է արձակել ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ին, հաղորդում է Aftonbladet պարբերականը։

Հուլիսի սկզբին երաժիշտը ոստիկանությունում է հայտնվել Շվեդիայի մայրաքաղաքում ծեծկռտուքից հետո։ Այժմ նրանից բոլոր սահմանափակումները հանված են, նա կարող է լքել Շվեդիան։

Դոնալդ Թրամփը, որը նախկինում Շվեդիայի իշխանություններին խոստացել է երաշխավոր լինել ռեփերի համար, Twitter-ի իր էջում ուրախալի հաղորդագրություն է գրել։

«A$AP Rocky-ին բանտից ազատ են արձակել, և նա Շվեդիայից տուն՝ ԱՄՆ է վերադառնում։ Դա բարդ շաբաթ էր։ ASAP տուն վերադարձիր, A$AP»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել