Ըստ պետական աղբյուրների` արագիլների մահացու կեղտոտման պատճառն Արարատյան դաշտի ձկնաբուծարաններն են: Այն ձկնաբուծարանները, որ անխնա օգտագործում են Հայաստանի չվերականգնվող և սպառմանը մոտ ընդերքային ջրերը: Հիմա այդ ձկնաբուծարանները, փաստորեն, ըստ պետական մարմինների, աղտոտում և ոչնչացնում են նաև վերգետնյա ջրային ռեսուրսները, և դրանից ոչնչացվում է նաև Հայաստանի իսկական խորհրդանիշ արագիլը: Պետությունն արագիլների փրկությունը թողել է դարձյալ կամավորների ուսերին: Պետական ոչ մի մարմին արդեն գրեթե մեկ ամիս անց նրանց խնամքով և վերականգնմամբ չի զբաղվում, իսկ աղետյալ կենդանիները շարունակում են տանջվելով շրջել գյուղի փողոցներով: Կա՞ պետություն, թե՞ ոչ: Թե՞ Ֆեյսբուքով հեռարձակվող սեփական արձակուրդն է երկրի ղեկավարի համար ամենակարևոր թեման:
Կա՞ն բնության և պետության դեմ հանցագործության համար ձերբակալվածներ: Ո՛չ: Կա՞ հարուցված քրեական գործ: Ո՛չ: Անմիջապես փակվե՞լ են արդյոք ձկնաբուծարանները, ինչպես դա կարվեր աշխարհի բոլոր նորմալ պետություններում: Ո՛չ:
«Հեղափոխական» իշխանության հանցավոր անփութությունն այլևս անդրադառնում է նաև Հայաստանի կենսոլորտային անվտանգության վրա, իսկ ապօրինությունները չպատժելու շարժառիթ կամազրկությունը դառնում է ազգային սպառնալիք:
Հասարակությունը պետք է մոբիլիզացվի` կտրուկ պահանջելով կոնկրետ և հապճեպ քայլեր ձեռնարկել: Կրիաբար շարժվելն այս պարագայում կայծակնային աղետներով է հղի: