Հանրահայտ ամերիկացի գրող Կուրտ Վոննեգուտն իր ստեղծագործության մեջ, վարպետորեն համատեղելով սատիրայի, սև հումորի ու գիտական ֆանտաստիկայի ժանրերը, հանդես էր գալիս պատերազմի, ռազմականացման ու բռնության գործադրման ցանկացած տեսակի դեմ։
Գրողն ինքը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից էր, գտնվել է գերության մեջ Դրեզդենում դաշնակիցների կողմից քաղաքի գնդակոծության ժամանակ։
Ստորև ներկայացնում ենք նրա ստեղծագործություններից 20 մեջբերումներ․
- Ինչի վրա էլ որ գիտնականներն աշխատեն, նրանց մոտ, միևնույն է, զենք է ստացվում («Օրորոց կատվի համար»)։
- 14-րդ հատորն այսպես է վերնագրված. «Կարո՞ղ է արդյոք խելամիտ մարդը, հաշվի առնելով անցած դարերի փորձը, անգամ մի փոքր հույս ունենալ մարդկության պայծառ ապագայի վերաբերյալ»։ Երկար ժամանակ չի պահանջվի 14-րդ հատորը կարդալու համար։ Այն բաղկացած է ընդամենը մեկ բառից՝ ՈՉ («Օրորոց կատվի համար»)։
- Եվ թեպետ մարդիկ հիմար են ու դաժան, նայեք, թե ինչ հիանալի օր է այսօր («Օրորոց կատվի համար»)։
- Իրականում Կտակարանն ահա թե ինչ էր սովորեցնում. նախքան ինչ-որ մեկին սպանելը, ինչպես հարկն է, ստուգիր, թե արդյոք նա ազդեցիկ բարեկամություն չունի («Համար 5 սպանդանոցը կամ երեխաների խաչակրաց արշավանքը»)։
- Հասունությունը սեփական հնարավորությունների սահմանները ճանաչելն է («Օրորոց կատվի համար»)։
- Գիտությունը կախարդանք է, որը գործում է («Օրորոց կատվի համար»)։
- Մի անգամ իմ տատիկ Էմմա Վոննեգուտն ասաց, որ ինքն ատում է չինացիներին։ Նրա փեսան ամաչեցրեց վերջինիս՝ ասելով, որ հակաբարոյական է միանգամից այդքան մարդկանց ատելը։
- Նոր գիտելիքներն աշխարհի ամենաարժեքավոր բանն են։ Որքան շատ ճշմարտություն ենք մենք բացահայտում, այնքան հարուստ ենք դառնում («Օրորոց կատվի համար»)։
- Դժբախտությունը գիտելիքների մեջ չէ, այլ այն բանի մեջ, թե ինչի համար են դրանք օգտագործում («Մեխանիկական դաշնամուր»)։
- Բոլոր հիմարները մի դժբախտություն ունեն. ծայրահեղ անխելքության պատճառով նրանք անգամ չեն պատկերացնում, որ աշխարհում կա առողջ դատողություն կոչված բանը։
- Ճշմարտությունը երբեք չի կարելի ասել առանց որևէ մեկի նեղացնելու («Մեխանիկական դաշնամուր»)։
- Պատմության դասերն անտեսողը դատապարտված է դրանք նորից կրկնելու («Վերջ միայնությանը»)։
- Միգուցե, հիշելով պատերազմների մասին, մենք պետք է հանենք մեր հագուստները, ներկվենք կապույտ գույնով, ծնկի իջնենք ու խռխռանք խոզերի նման։ Անկասկած, դա ավելի շատ կհամապատասխաներ դեպքին, քան ճոխ խոսքերը և լավ յուղված հրանոթների կրակը («Օրորոց կատվի համար»)։
- Մեզ բոլորիս էլ չէր խանգարի ամեն բան նորից, միգուցե մանկապարտեզից սկսել («Օրորոց կատվի համար»)։
- Երկրի բնակիչներն իրենց այնպես են պահել, ասես նրանց վրա վերևից հսկայական աչք է նայում, ու այդ աչքը տեսարաններ է տենչում։
- Ամենահամարձակ կատակները ծնվում են խորը հիասթափություններից ու հուսահատ վախերից։
- Եթե ինչ-որ բան ունակ է բազմանալու, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է բազմանա։
- Կյանքում այնպիսի բաներ են պատահում, որ ոչ մի գրքում չես կարդա («Համար 5 սպանդանոցը կամ երեխաների խաչակրաց արշավանքը»)։
- Այսպիսի բաներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել