Մեր օրերում «միջողային ճողվածք» արտահայտությունը կարելի է հաճախ լսել: Միջողնային սկավառակները ողերի միջև միջադիրի դեր են կատարում, որոնցից էլ կախված է ողնաշարի շարժունակությունը, ճկունությունն ու ամրությունը:
Յուրաքանչյուր սկավառակ կազմված է պինդ թաղանթից և կիսահեղուկանման կորիզից: Հաճախ նույնիսկ մեկ անհարմար շարժումը կարող է պինդ թաղանթի՝ ֆիբրոզային շղթայի խախտման պատճառ լինել:
Ճաքի կամ վնասվածքի դեպքում կորիզի հեղուկը դուրս է գալիս՝ սեղմելով ողնուղեղի նյարդային վերջույթներին, իրենց հերթին՝ ողային սկավառակները ողերի ճնշումից ուռչում են: Այսպես էլ առաջանում է միջողային սկավառակի ճողվածքը:
Շամիլ Ալյաուտդինովը 30 տարեկանում բախվել էր ողնաշարի լուրջ խնդիրների, սակայն թևաթափ չէր եղել և սկսել էր պայքարել իր առողջության համար: Այսպես էլ ստեղծել է վարժությունների համալիր, որն օգնել է երիտասարդին ոտքի կանգնել:
Մեջքի և ողնաշարի վարժություններ
Միջողային ճողվածքի ժամանակ ոչ միայն մեջքի սաստիկ ցավեր եք ունենում, այլև առաջանում են մի քանի այլ նախանշաններ, որոնք, թվում է, կապ չունեն ողնաշարի հետ։ Դրանցից են՝ գլխացավերը, ստամոքսի, երիկամների և լյարդի խնդիրները:
Ճողվածքը վերացնել կարելի է 2 ճանապարհով՝ վիրահատական միջամտությամբ և հատուկ վարժությունների միջոցով: Ուշադիր ուսումնասիրելով ողնաշարի կառուցվածքը՝ Շամիլ Ալյաուտդինովն ընտրեց երկրորդ տարբերակը:
Տեսանյութում մանրամասն ներկայացված են վարժություններ, որոնք կօգնեն ազատվել ճողվածքից: