Panorama.am-ը գրում է.

Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել՝ լքելով բուհի ռեկտորի պաշտոնը, որին նվիրել է իր կյանքի 20 տարին:

Ինստիտուտի տարածած հայտարարության մեջ ասված է. «Վահրամ Առաքելյանը այս տարիների ընթացքում փայլուն օրինակ դարձավ մի ռեկտորի, ով վերադասավորեց ինստիտուտի առաջնահերթությունները, սրտացավորեն ու նվիրումով լծվեց բուհի ամենամեծ ու անգամ աննշան խնդիրներն ու կարիքները լուծելու գործին, համախմբեց գիտամանկավարժական մտքի ու դասախոսական կազմի լավագույն ներկայացուցիչներին, շատերին ճանապարհ ցույց տվեց ու հարթեց հաջողությունների ու լավագույն ձեռքերումների ուղին, վերարժևորեց ու ներդրեց բուհական կյանքում այն ամենը, ինչ առաջադեմ է, արժեքավոր ու ստեղծարար:
Խորը հարգանքով արժևորելով երկրի միակ մարզական բուհի յոթ տասնամյակից ավելի պատկառելի պատմությունը և այդ պատմությունը կերտողների գործը՝ ռեկտոր Առաքելյանը երբևէ չխուսափեց բարեփոխումներից, շատ հաճախ նաև կայացրեց արմատական փոփոխություններ անելու որոշումներ, որոնք ուղղակիորեն օժանդակեցին բուհի զարգացմանն ու առաջընթացին:

Հայրենական ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու ռեկտորի բացառիկ ունակության շնորհիվ ինստիտուտը ճանաչելի դարձավ միջազգային բուհերի քարտեզի վրա:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, որը միջազգային համագործակցության առումով արդեն առաջատար դիրքերում է, ռեկտորի տարբեր նախաձեռնությունների շնորհիվ համաշխարհային կրթական տարածքում բարձրացրեց սեփական դերն ու կշիռը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել