Ուելսի իշխանությունները աշխատանք փնտրող երիտասարդներին խորհուրդ են տվել զբաղվել «մեծահասակների համար» ինդուստրիայով: 

Ինչպես գրում է բրիտանական The Daily Mirror-ը, խորհուրդներն այն մասին, թե ինչպես վաստակել սեքսի միջոցով, հայտնվել են բիզնեսի մասին պատմող Business Wales կայքում, որը ստեղծվել է Ուելսի կառավարության աջակցությամբ: 

Տեղի ունեցածի հետ կապված՝ Ուելսի առաջին նախարար Քարուին Ջոնսը հրամայել է հետաքննություն սկսել: Տվյալ պահին ինտիմ ծառայությունների ոլորտում աշխատանքի վերաբերյալ տեղեկությունը կայքից հեռացվել է; 

Հաղորդվում է, որ կայքում տեղեկություններ են եղել մերկապարով զբաղվելու վերաբերյալ: Տեքստի հեղինակներն ընդգծել են, որ դա կարող է դառնալ շատ եկամտաբեր գործ: Միջինը, ինչպես նշված է հոդվածում, պարուհին 1 երեկոյի համար կարող է վաստակել մինչև 232 ֆունտ սթեռլինգ, իսկ տարեկան հաշվարկով՝ 24-48 հազար ֆունտ սթեռլինգ: 

Ընդդիմության ներկայացուցիչները բողոքել էին երիտասարդներին նման խորհրդատվություն տալու դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել