Aysor.am-ը գրում է.

Իմ ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերություններում կա որոշակի լարվածություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը:

Նա նշեց՝ չի կարող հերքել, քանի որ այս մասին անընդհատ խոսվում է։

«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում դրանք կհարթվեն», - ասաց Է. Խուրշուդյանը:

Դիտարկմանը, որ գարդասիլի վերաբերյալ իրենց տարածած  հաղորդագրությունից հետո բարձրացվել է իր պաշտոնանկության հարցը, Էդգար Խուրշուդյանն արձագանքեց՝ այսօրվա դրությամբ իր պաշտոնանկության հարց չկա։

«Ես շարունակում եմ իրականացնել իմ գործառույթները», - ասաց նա:

Aysor.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի ու Թրոսյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ հաշվեքննիչ պալատը ոլորտային զեկույց հրապարակեց, որտեղ, ի թիվս այլ թերությունների, նշվում էր, որ պետական պատվերի գումարների բաշխումը և այդ միջոցների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է առողջապահության նախարարությունը, ինչն ուղղակի կոռուպցիոն ռիսկ է և առաջարկվում էր այդ վերահսկողությունը վերապահել տեսչական մարմնին, Էդգար Խուրշուդյանը պատասխանեց՝ այդ մասին նախարարի հետ խոսել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել