Հրապարակախոս Վահան Իշխանյանի գրառմանն ի պատասխան

Հարգելի՛ պարոն Վ. Իշխանյան, թույլ տվեք ոչ միայն չհամաձայնվել Ձեր կարծիքի հետ, այլ նաև Ձեզ ներկայացնել իրերի իսկական դրությունը: Ալաբինոյում մրցույթին մասնակցող խոհարարները վերջին անգամ չեն մասնակցում, զինվորական խոհարարները պետք է միշտ լինեն և կլինեն: Սակայն որպեսզի հասկանանք, որ մեկը մյուսից տարբերվող երևույթների մասին ենք խոսում, բերեք սկզբից հասկանանք զինվորական նյութատեխնիկական ապահովման գործընթացները:

Աշխարհի ոչ մի առաջատար բանակ, ներառյալ՝ ԱՄՆ, ՌԴ, ՆԱՏՕ անդամ պետություններ, Իսրայել և այլն, չունի սեփական սննդի ապահովման գործընթաց: Բոլոր երկրները դա իրականացնում են մասնավոր ընկերությունների կողմից, անգամ պատերազմական գոտիներում: Հին, սեփական բանակային մատակարարման համակարգը մնում է այն երկրներում, որոնց Դուք էլ հաճախ օրինակ եք բերում որպես բացասական երկրներ շատ հարցերում: 

Մարտի դաշտում զինվորական խոհարարներն, անկախ ամեն ինչից, պետք է լինեն և, համագործակցելով մասնավոր ընկերությունների հետ, ապահովեն տաք սննդի պատրաստումը: Ես գիտեմ, որ բարեփոխումները դժվար են ընդունվում, բայց, հավատացեք, զարգացումն անողոք է ու անդառնալի: 

Երեկվա մսի տեղափոխման չարաբաստիկ դեպքը հենց այն ապացույցներից է, որ գործող հին համակարգն ապրել է իր դարը:

Հ.Գ. Մեր հարգելի լրատվամիջոցներն էլ շատ են սիրում բանակային թեմաներով նյութեր վերցնել հենց «ռազմական մասնագետներից»: 

Taron H-yan, Bakur Melkonyan, թեմային քիչ թե շատ ծանոթ մասնագետներ, կխնդրեմ, որ ձեր կարծիքն արտահայտեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել