Yerkir.am-ը գրում է.

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ` քննարկելու Ստամբուլյան կոնվենցիան: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով հանդիպման կեսից հեռացավ: Լրագրողների հետ զրույցում նա կոռեկտ չհամարեց մանրամասներ հայտնել, քանի դեռ քննարկումը չի ավարտվել:Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման վերաբերյալ նշել էր, թե պատգամավորները տարբեր մոտեցումներ ունեն կոնվենցիայի վերաբերյալ:

Այդ առնչությամբ Ալեն Սիմոնյանը ասաց, որ  ընդամենը մեկ պատգամավոր է միացել կոնվենցիայի դեմ շարժմանը։ Հարցին՝ կարո՞ղ է սեպտեմբերի նստաշրջանին այդ կոնվենցիայի վավերացման հարցը մտնի ԱԺ, Սիմոնյանը պատասխանեց․«Չեմ կարա ասեմ։ Կարող է ընդհանրապես օրակարգում չլինի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել