Վիլնյուսի քաղաքապետարանն արգելել է սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին քաղաքի կենտրոնում՝ Գյադմինասի պողոտայով անցկացնել գեյ-շքերթ, որը նախատեսված է հուլիսի վերջին։ Մերժումը բացատրվել է անվտանգության նկատառումներով: Այս մասին հայտնում է Interfax-ը: 

Հաղորդվում է, որ երթի կազմակերպիչները, որոնք արդեն մեկ գործ շահել են դատարանում, խոստանում են բողոքարկել քաղաքային իշխանությունների այս որոշումը ևս: 

«Այլ կերպ, քան պլանի ձախողում, այդ իրավիճակը չես անվանի: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ Լիտվան ստանձնելու է ԵՄ խորհրդում նախագահությունը, ու կարծում եմ, որ շատ դժվար է լինելու բացատրել միջազգային հանրությանը, թե ինչու Եվրամիության անդամ հանդիսացող Լիտվայում երթերի հետ կապված խնդիրներ կան»,- ասել է Լիտվայի միասեռականների ղեկավար Վլադիմիր Սիմոնենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել