Խստագույն կերպով դատապարտում եմ Եռաբլուրում տեղի ունեցածը։ Չեմ գտնում գրական բառեր, որոնցով կարող եմ բնութագրել նման քայլ կատարած անձանց կամ նրանց դաստիարակություն տվողներին ու հայրենասիրություն սովորեցնողներին:

Նման լածիրակներին անհրաժեշտ է պատժել ամենախիստ կերպով: 
Ուղղակի մի բան չեմ կարողանում հասկանալ. Եռաբլուրում չկա՞ որևէ մեկը, ով հսկում է այդ տարածքը՝ պահակ, ՊՊԾ աշխատակիցներ կամ որևէ անձ, ով պատասխանատու է այն բանի համար, որ նման երևույթներ չլինեն:

Այս քայլով լածիրակները փորձ են անում պղծելու ոչ միայն մեր հերոսների հիշատակը, այլ նաև՝ մեր մնացած ուժային կառույցները՝ բանակը, ոստիկանությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել