Shantnews.am-ը գրում է.

Ավիափոխադրումները և տուրիստական փաթեթները փոխկապակցված շուկաներ են: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ավիափոխադրումները և տուրիստական փաթեթները փոխկապակցված շուկաներ են, մեր ունեցած օպերատիվ տվյալներով՝ այստեղ մեծ խնդիր կա: Շատ հաճախ ավիատոմսի գինը կոնկրետ սպառողի համար այդքան մեծ նշանակություն չի ունենում, քանի որ նա փաթեթով է ծախում: Այստեղ պետք է բացահայտենք՝ արդյոք հյուրանոցների համար վճարները ներառում են ամբողջական բոլոր ծախսերը: Հաճախ ունենք ինֆորմացիա, որ դրանք որոշակի հարկային պարտավորություններից խուսափելու միջոցով ստանում են մրցակցային առավելություններ: Այստեղ դեմպինգային որոշակի քաղաքականություն է տեղի ունենում: Տոմսը և հյուրանոցի ծախսը, փոխադրումը դեպի հյուրանոց ամբողջական մի փաթեթով են վաճառում: Որոշ տեղերում, օրինակ, հյուրանոցի գումարը կանխիկ վճարում են ու այս պարագայում խուսափում են հարկերից»,-ասաց նա:

Գևորգյանը նաև նշեց, որ ավիատոմսի արժեքը զեղչում են:

«Դա ևս անթույլատրելի է: Այսպիսով՝ ունենում են անհավասար մրցակցային պայմաններ, որի արդյունքում ունենում ենք նաև նման երևույթներ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել