Tert.am-ը գրում է.

Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն այս անգամ ևս չի ընտրվել, քանի որ թեկնածուներից ոչ ոք բավարար քանակի ձայներ չի ստացել. Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հայաստան Հակոբյանը: 

Հիշեցնենք, որ դեռևս մայիսին դպրոցի աշակերտները, ծնողները և կոլեկտիվը հավաքվել էին մարզպետարանի շենքի դիմաց և պահանջում էին, որպեսզի դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները չեղյալ ճանաչվեն, և տնօրենը շարունակի մնալ Մաշա Իվանյանը, որը մայիսի 15-ին տնօրենի ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդի անդամների կողմից բավարար ձայներ չէր ստացել։

Հուլիսի 31-ին նոր մրցույթ էր հայտարարվել, որի համար, բացի գործող տնօրենից, ևս երեք թեկնածուներ հայտ էին ներկայացրել՝ փոխտնօրենները և Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի դպրոցի գործող տնօրեն Արմինե Պետրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել