Հանրապետության տարածքում`

Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ի ցերեկը կբարձրանա 2-3, օգոստոսի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Երևան քաղաքի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`          40.60C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              11.40C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          26.70C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել