Ռուսական շոու-բիզնեսի ամենաօրինակելի ընտանիքը վտանգի տակ է:
Հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանի եւ նրա կնոջ Վիկտորjայի ամուսնությունը մինչ այժմ համարվում էր ռուսական շոու-բիզնեսի ամենաամուր ընտանիքներից մեկը, սակայն համացանցում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ միությունում ամեն ինչ չէ, որ իդեալական է:
Այսպես, մի շարք Telergam-յան ալիքներ, հղում անելով որոշակի աղբյուրների, հայտարարել են, որ Գալուստյանին վերջերս նկատել են այլ կնոջ հետ:
Անծանոթուհին Միխայիլին ուղեկցում էր Բառնաուլ թռչող ինքնաթիռում: Ընդ որում՝ շոումենը շատ կտրուկ է արձագանքել իր հետ նկարվել ցանկացողների խնդրանքներին: Նաեւ մեջբերվում են իբրեւ թե Միխայիլ Գալուստյանի խոսքերը, որ նրանք կնոջ հետ վաղուց արդեն միասին չեն ապրում:
Ինքը՝ 39-ամյա Միխայիլը, ոչ մի մեկնաբանություն չի տալիս իր ընտանիքին վերաբերող ասեկոսեներին: Միեւնույն ժամանակ, Վիկտորյան վերջերս սոցցանցերում սիրո խոստովանություն էր արել ամուսնուն՝ շնորհավորելով հարսանիքի 12-ամյակը:
Հիշեցնենք, որ Միխայիլ եւ Վիկտորյա Գալուստյաններն ամուսնացած են 2007 թվականից եւ մեծացնում են իրենց 2 դուստրերին: