ԿԳ նախարարը պատրաստ է զոհել իր պաշտոնը` հանուն գործադիր իշխանության արդյունավետության բարձրացման
ՀՀ կրթության և գիտության նախարար

Թարմ հետքերով

Հարգելի ֆեյսբուքահայություն:

Ինչպես գիտեք, 3-օրյա այցով Հորդանանում էի: Մի շարք հաղորդագրություններ այնտեղ կատարած աշխատանքների և հանդիպումների մասին արդեն տարածվել են:

Այժմ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կոնկրետ կրթական նախագծի վրա:

Շնորհիվ Ամմանում ստորագրված պայմանագրի` հայ ուսանողները հնարավորություն կունենան իրենց ուսումը շարունակել Հորդանանում Արաբագիտություն, Արաբերեն լեզու, Իսլամագիտություն և մի շարք այլ մասնագիտություններով: 

Խոսքը գնում է մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մասին:

Ժամանակը շատ սուղ է: 

Թեպետ ԿԳՆ-ն դեռ պաշտոնական մրցույթ կհայտարարի (խնդրում եմ հետևել մեր կայքէջին), սակայն ուզում եմ օր առաջ ձեզ տեղեկացնել, որպեսզի ցանկացողները վաղօրոք կողմնորոշվեն:

Մի կորցրեք Հայաստանի համար այս կարևոր մասնագիտություններով կրթություն ստանալու հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել