Սիմբա առյուծի արկածների մասին պատմությունն այս տարի դարձավ 25 տարեկան։ Կինոթատրոններում ցուցադրում են լեգենդար մուլտֆիլմի ֆիլմային տարբերակը։ Եվ եթե ֆիլմը կարող է մարդկանց մի մասին դուր չգալ, ապա մուլտֆիլմը պաշտում են աշխարհի տարբեր անկյուններում գտնվող միլիոնավոր մարդիկ։ Ձեզ ենք ներկայացնում «Առյուծ արքայի» մասին հետաքրքիր փաստեր։

1. Դժվար թե ուշադրություն դարձրած լինեք այն բանին, որ Սքարի (Շռամ) դեմքի սպին «Սպիով մարդը» ֆիլմում Ալ Պաչինոյի կողմից ստանձնած Թոնի Մոնտանայի դեմքի սպիի կրկնօրինակն է։

2. Մուլտֆիլմը ցանկանում էին անվանել «Քալահարիի արքան» կամ «Գազանների արքան», սակայն, վերջիվերջո, այն որոշեցին անվանել «Ջունգլիների արքան»։ Այնուհետև մուլտստեղծողները հիշեցին, որ ջունգլիներում առյուծներ չեն ապրում, հետևաբար, մուլտֆիլմն անվանեցին «Առյուծ արքան»։

3. Մուլտֆիլմի սկզբնական գաղափարը շատ էր տարբերվում վերջնական արդյունքից։ Ռեժիսորը պետք է լիներ Ջորջ Սքրիբները. նա նախատեսել էր National Geographic-ի ոճով վավերագրական-անիմացիոն կինոնկար ստեղծել։ Երբ թիմը որոշեց մուլտֆիլմից մյուզիքլ ստեղծել, Սքրիբները լքեց նախագիծը։

4. Սյուժեն ևս մեծ փոփոխությունների է ենթարկվել. ի սկզբանե այն պետք է լիներ պատմություն առյուծների և բաբուինների միջև վեճի մասին, Տիմոնն ու Պումբան պետք է լինեին Սիմբայի մանկության ընկերները, իսկ Սիմբան դառնար ծույլ կերպար։

5. Ստեղծողները բազմիցս նշել են, որ այս պատմության ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Շեքսպիրի «Համլետը» և աստվածաշնչյան կերպարներ Հովսեփի ու Մովսեսի պատմությունները։ Ի դեպ, մուլտֆիլմում կա հատված, որտեղ Սքարը խաղում է գանգի հետ, ինչը, կարծես, հղում է կատարում Համլետի վրա։

6. Ստուդիայում քչերն էին հավատում, որ փոքրիկ առյուծի մասին պատմությունը՝ Էլթոն Ջոնի երաժշտության ֆոնին, դուր կգա հանդիսատեսին։ Անգամ սցենարիստներն էին պատմությանը սկեպտիկորեն վերաբերվում։ Բրենդա Չափմանը չէր ցանկանում աշխատել, քանի որ «պատմությունը լավը չէր», իսկ գրող Բարնի Մաթիսոնը ասում էր. «Ես չգիտեմ, թե ով այն կնայի»։

7. Ոչ բոլոր կերպարներն են մտել սցենարի վերջնական տարբերակի մեջ։ Այսպես, դուրս է հանվել Միտուն՝ Նալայի եղբայրը, ում Սիմբան պետք է փրկեր հարձակման ժամանակ։ Դուրս են մնացել նաև Նալայի ընկերուհի, իմաստուն աղվես Բատին, մողես Իգգին։

8. Աֆրիկական ֆլորայի ու ֆաունայի վերստեղծման համար անիմատորները գնացել են Քենիա և ուսումնասիրել տեղի բնությունը։ Մուլտստեղծողները ջանք չեն խնայել, որպեսզի բնության տեսարաններն ու կերպարները մաքսիմալ բնական ու իրականին մոտ լինեն։ Հանրահայտ «Ակունա մատատա» արտահայտությունը նրանք առաջին անգամ լսել են Աֆրիկայում։

9. Մուլտֆիլմի դուրս գալուց 23 տարի անց ռեժիսորն ու պրոդյուսերն անսպասելիորեն հայտնել են հարցազրույցներից մեկում, որ Մուֆասան և Սքարը գենետիկ եղբայրներ չեն եղել։ Մուլտստեղծողները նշել են, որ դա առավելապես պայքար է եղել նույն ցեղում բնակվող երկու առյուծների միջև, որոնք, չնայած որ իրար եղբայր էին կոչում, իրականում այդպիսին չէին։

10. Մուլտֆիլմի բոլոր երգերի հեղինակները Էլթոն Ջոնն ու Թիմ Ռայսն են։ Ձայնագրվել են բազմաթիվ երգեր, սակայն վերջնական տարբերակում հայտնվել են միայն հինգը։

11. Ի սկզբանե Տիմոնն ու Պումբան պետք է երգեին բզեզներ ուտելու մասին, սակայն ստեղծողները մտափոխվել են։ Նրանք հիշել են «Ակունա մատատա» արտահայտության մասին, որը լսել էին Աֆրիկայում։ Հենց այդպես էլ ստեղծվել է լեգենդար «Ակունա մատատա» երգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել