Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին՝ նվիրված 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել կառույցի ղեկավարը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Իր խոսքում նախագահն ընդգծել է բնակչության անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ սկզբունքային եւ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Նյութի աղբյուր՝ http://president.nkr.am/am/news/visits/4481/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



