Armenpress.am-ը գրում է.

ՀՀ զինված ուժերում վերջին երկու զորակոչի ժամանակ նորակոչիկների թվի աճ է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Այս տարի զորակոչի թվից գոհ եմ, ընթացքը բավականին լավն էր: Ե՛վ անցած, և՛ այս զորակոչերին բավականին ավելացում ունենք»,- նշեց Բալայանը:

Նա շեշտեց, որ աննախադեպ իրավակարգավորմամբ 2019 թվականի զորակոչի ժամանակ օրենքով տարկետում են տվել միջին մասնագիտական հաստատություններում սովորողներին։ Բալայանն ընդգծեց, որ նրանք շատ են, սակայն անգամ այդ պայմաններում զորակոչիկների քանակի ավելացման միտում կա:

ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողների 2019 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել