Բրիտանիայի վարչապետի ընկերուհուն բռնացրել են Քեյթ Միդլթոնի ոճը կրկնօրինակելուց: Այս մասին գրում է The Sun-ը:

Լոնդոնյան Ghost բրենդի ծաղկավոր տպագրությամբ կարմիր-վարդագույն զգեստը, որով Սիմոնդսը ներկայացավ Ջոնսոնին վարչապետի պաշտոնին նշանակման միջոցառմանը, պարզվեց, այն նույն զգեստից է, որով Քեյթ Միդլթոնը ներկայացել է մոտ 2 շաբաթ առաջ: Դրանից բացի՝ Gianvitto Rossi բրենդը, որի կոշիկներով էր աղջիկը, նույնպես դքսուհու սիրելի բրենդներից է:

Related image

Սա առաջին դեպքը չէ, երբ Սիմոնդսը կրկնօրինակում է Քեյթ Միդլթոնի ոճը: Հունվարին նա կապույտ վերարկու էր հագել այն դեպքում, երբ նույն վերարկուից հագել էր դքսուհին ընդամենը 4 օր առաջ:

Այնուամենայնիվ, Սիմոնդսի զգեստի նման զգեստները վայրկենապես վաճառվեցին:

https://icdn.lenta.ru/images/2019/06/26/17/20190626170841677/wide_91d167355f6a6cee876538a54c791aab.jpg

Ghost ընկերության կայքում այն արժե 120 ֆունտ ստեռլինգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել